Պակիստանյան «Թալիբան» շարժումը խոստացել է նոր մահափորձ իրականացնել դպրոցական Մալալա Յուսուֆզայիի դեմ: Անցած տարի նա հազիվ էր փրկվել այն բանից հետո, երբ թալիբները կրակել էին նրա գլխին՝ կանանց կրթության օգտին հանդես գալու համար: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Մալալան առաջադրված է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Նրա առցանց օրագիրը մեծ ճանաչում է ձեռք բերել ինչպես Պակիստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Աղջիկը դարձել է կրոնական մոլեռանդության դեմ պայքարի խորհրդանիշ:
Մալալան իր ընտանիքի հետ ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում: Նա ամբուլատոր բուժում է անցնում և գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո:






































