Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները

Սպառված էֆեկտ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում որոշակի պարզաբանումներ էր տվել մայիսի 24-ին Պուտինի հետ Քոչարյանի հանդիպման վերաբերյալ:

Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ բնականաբար հանդիպումը եղել է, և չնայած այն բանին, որ ռուսական լրատվամիջոցներից մեկով հերքվել էր դրա առկայությունը` հղում անելով Պուտինի աշխատակազմի անանուն աղբյուրին, այդուհանդերձ ինքը հանգիստ է եղել և վստահ, որ այդ թյուրիմացությունն էլ հերքվելու է և հաստատվելու է հանդիպման փաստը:

Հիշեցնեմ, որ Պուտինի հետ ավելի քան երկու ժամ տևած հանդիպման մասին Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնել էր հայկական մամուլին: Հետո «Ռեգնումը» հրապարակեց հանդիպման չլինելու մասին տեղեկություն: Իսկ հետո էլ այդ տեղեկությունը հերքվեց և հաստատվեց, որ հանդիպում եղել է: Հանդիպման լինելու հարցում երևի թե ոչ ոք չէր էլ կասկածում: Հազիվ թե Ռոբերտ Քոչարյանն իրեն թույլ տար Պուտինի անունը շահարկել այդօրինակ պարզունակ ստով: Այստեղ թե՛ պարզապես հարգանքի խնդիր կա, այդուհանդերձ, թե՛ նաև գուցե բիզնես-շահերի, քանի որ Ռոբերտ Քոչարյանը բավական բարձրաստիճան բիզնես-ներկայություն ունի «Սիստեմա» ընկերությունում: Իսկ Ռուսաստանի բիզնեսն ավելի ազատ չէ, քան Հայաստանինը, և այդ կարգի ընկերություններում ՌԴ կառավարության ղեկավարի ազդեցությունը, թերևս, շատ բարձր է:

Խնդիրը տվյալ դեպքում այն էր, թե ինչպես ռուսական գործակալությունը որոշեց այդ կալիբրի լուրը այդպես պարզունակ ձևով հերքել: Ըստ ամենայնի այդ այդքան էլ պարուզունակ հերքման հետ չէ, որ գործ ունեինք: Երևի թե ռուսական կողմը պարզապես փորձել է դաս տալ Ռոբերտ Քոչարյանին և արգելակել Պուտինի անունը իր ներքաղաքական կշռի համար օգտագործելու նրա մղումները: Այդ հանգամանքի մասին է վկայում երևի թե նաև այն, որ երբ «Ռեգնումը» հերքեց հանդիպման մասին տեղեկությունը, ապա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը իրեն հատուկ օպերատիվությունը չցուցաբերեց «Ռեգնումին» հերքելու հարցում: Ըստ երևույթին, երկրորդ նախագահը ինքն էլ տարակուսել է, թե այդ ի՞նչ կատարվեց և ի՞նչն է «Ռեգնումի» հերքման նպատակը: Ըստ ամենայնի, Վլադիմիր Պուտինին դուր չի գալիս այն, որ փորձ է արվում իրեն դարձնել Հայաստանի ներքաղաքական զարգացումների կողմ: Իսկ որ այդպիսի փորձ կա, կարծես թե ակնհայտ է հենց այն տեղեկատվությունից, որ պարբերաբար, ժամանակ առ ժամանակ հայտնվում է հայկական մամուլում Պուտինի հետ Քոչարյանի հանդիպումների մասին:

Մինչդեռ այդ հանդիպումները կարող են ընդամենը կրել զուտ բիզնեսվարման բնույթ, այսինքն` բիզնեսը լինի դրանց բուն բովանդակությունը, իսկ քաղաքականությունը այնպես, ինչքանով որ կառնչվի բիզնեսին: Բայց Ռոբերտ Քոչարյանի համար էլ այդ հանդիպումներն են կարծես թե մնացել ներքաղաքական կշռայնություն պահպանելու ամենաարդյունավետ ճանապարհը, հատկապես ներկայիս ներքաղաքական գործընթացում, քանի որ Քոչարյանի համար կարծես թե կա իր իշխանական ազդեցության դրսևորման խնդիր: Ներքաղաքական, ներտնտեսական կյանքում նա կարծես թե շարունակական կորուստներ է արձանագրում իր ազդեցության, իր ոճի վկայության առումով: Եվ Ռոբերտ Քոչարյանը, ով, ասենք, 2004 թվականին ընդդիմությանը մեղադրում էր դրսից տղա բերելու համար, երբ փորձ էին անում ապրիլյան դեպքերը քննարկելի դարձնել ԵԽԽՎ-ում, ով հայտարարում էր, որ ԵԽԽՎ-ն պոլիտբյուրո չէ, այժմ ինքն է ստիպված ներքաղաքական դաշտում մանևրել այդ դրսի տղայի տարբերակը, պոլիտբյուրոյի և այս անգամ կարծես թե բուն իմաստին շատ ավելի մոտ պոլիտբյուրոյի տարբերակը:

Մինչդեռ այդ առումով կարծես թե կան խնդիրներ հենց Պուտինի մոտ: Բանն այն է, որ Ռուսաստանում իշխանական լուրջ հավակնություններ ներկայացնող Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ լավ է հասկանում երևի թե, որ ինչքան էլ Մեդվեդևը թույլ է Ռուսաստանում, այդուհանդերձ արևմտյան աջակցությամբ նրա եղած դիրքերը վերցնելը շատ դժվար կլինի, քանի որ ծայրահեղ դեպքում Արևմուտքը կարող է լուրջ խնդիրներ առաջ բերել 2008 թվականի օգոստոսյան պատերազմից և նավթի գնանկման ու համաշխարհային տնտեսական ճգնաժամի այլ հետևանքների պատճառով առանց այդ էլ լուրջ հարվածներ ստացած Ռուսաստանի տնտեսությանը և մեծապետական հավակնություններին: Պուտինն ինքն է այսօր երևի թե գիտակցում, որ Մեդվեդևին կարող է, թերևս, հաղթել միայն այն դեպքում, եթե Արևմուտքին համոզի, որ ինքը Մեդվեդևից ավելի հուսալի և արդյունավետ գործընկեր կարող է լինել: Այսինքն` Պուտինը հենց Ռուսաստանում իր ունեցած ծրագրերի շնորհիվ զգում է արևմտյան աջակցության կարիք: Այդ դեպքում բացառվում է, որ կովկասյան քաղաքականության և մասնավորապես Հայաստանի ներքաղաքական ստատուս քվոյի հարցում Պուտինը հակադրվի արևմտյան պատկերացումներին: Դա էլ իր հերթին նշանակում է, որ գրեթե քիչ հավանական է, որ Պուտինը որոշի գործուն աջակցություն ցուցաբերել Ռոբերտ Քոչարյանի ներքաղաքական ծրագրերին:

Ի դեպ, այդ գործում կարծես թե Ռոբերտ Քոչարյանը խնդիրներ ունի նաև իր մեկ այլ արտերկրյա գործընկերոջ` Իրանի նախագահ Ահմադինեժադի պարագայում: Չէ՞ որ Քոչարյանը նաև նրա հետ շփումներն էր հաճույքով ի ցույց դնում Հայաստանի ներքաղաքական կյանքում` փորձելով վկայել, որ այնքան զգալի է իր ազդեցությունը, որ ընդունվում է անգամ Իրանի Իսլամական Հանրապետությունում: Բայց պարզվում է, որ այդ հանրապետությունում արդեն գրեթե չի ընդունվում նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով լուրջ խնդիրներ ունի Իրանի հոգևոր առաջնորդի հետ և հազիվ թե կարողանա հաղթահարել դրանք հօգուտ իրեն: Այնպես որ, արտաքին ազդակների կամ այսպես ասած` արտաքին էֆեկտների վրա խաղադրույք կատարելը հազիվ թե լուսավոր քաղաքական հեռանկարներ բացի Ռոբերտ Քոչարյանի համար, թեև այդպիսի հեռանկարների ներքին էֆեկտների սղությունը նրա պարագայում կարծես թե առավել ակնհայտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում