Իսրայելի իշխանությունները հավանության են արժանացրել ճեպընթաց երկաթգծի ստեղծման նախագիծը, որը միմյանց կկապի Միջերկրական և Կարմիր ծովերի առափնյա շրջանները` միջանցք ապահովելով Արևմտյան Եվրոպայի և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև` տարանցիկ բեռնափոխադրումների համար: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարությանը:
«Բացի տնտեսական և բնապահպանական առավելություններից, Էյլաթ քաղաքի հետ ճեպընթաց հաղորդակցությունն առաջնային նշանակություն ունեցող ազգային ռազմավարական ծրագիր է, որը կմիավորի Կարմիր և Միջերկրական ծովերը, կապահովի նաև Հարավարևելյան Ասիայի և Արևմտյան Եվրոպայի միջև կապը` առևտրական փոխադրումների համար»,- ասել է Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրաէլ Կացը:
Ի դեպ, Էյլաթ քաղաքը գտնվում է երկրի հարավում, և այնտեղ կարելի է հասնել միայն ինքնաթիռով կամ ավտոմեքենայով` լեռնային ճանապարհներով:







































