Հունիսի 3- ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ -ի և Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի և Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանիի գլխավորած պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Հայաստանում Վրաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, երկու երկրների խորհրդարանների պատգամավորներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորեցին աշխատանքների արդյունավետութան բաձրացման անհրաժեշտությունը, շեշտեցին երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացման և զարգացման կարևորությունը, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:









































