Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը, որը համարվում է երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ հրաբխի վրա մոտ 3 կմ բարձրությամբ մոխրի սյուն է գոյացել: Հրաբխից խոշոր քարեր են նետվել 800 մետր հեռավորության վրա: Մոխրի ամպը հասել է Կագոսիմա քաղաքին, որը գտնվում է հրաբխից 10 կմ դեպի արևմուտք:
Նշենք, որ Սակուրաձիմա հրաբուխն ավելի քան 1.1 կմ բարձրություն ունի և երբեմն ժայթքում է տարին մի քանի հարյուր անգամ: Դրա ամենաուժգին ժայթքումը տեղի է ունեցել 2009-ի սեպտեմբերին:






































