Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Օպերային թատրոնի նոր խաղաշրջանի սկիզբն ազդարարվեց «Անուշ» օպերայով

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր խաղաշրջանն ավանդույթի համաձայն ազդարարվեց «Անուշ» օպերայով:  Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ նոր խաղաշրջանին կլինեն հետաքրքիր պրեմիերաներ:

«Այս սեզոնի վերջում կներկայացվի երգահան Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան: Այն Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ մեր համագործակցության արդյունքն է: Համագործակցելու ենք աշխարհի տարբեր թատրոնների հետ: Առաջին համագործակցությունը հենց Մոսկվայում Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ է: Նրանք մեզ առաջարկել են 10 ներկայացում: Կերգեն Նունե Բադալյանը, Գևորգ Հակոբյանը և այլք»,- ասաց նա:

Օրբելյանի խոսքով՝ կներկայացվի նաև մանկական ցուցադրություն՝ «Չիպոլինո» բալետը: Այն կազդարարի մանկական ցուցադրությունների սկիզբը: Կլինեն մանկական այլ ներկայացումներ ևս: Իսկ սեպտեմբերի 1-ին Շուշիում կայացել է «Սասունցի Դավիթ»  վիպապատմողական օպերայի պրեմիերան:

«Արցախի երաժշտական տարեգրության մեջ դարձյալ նոր էջ ենք բացել: Շուշիի Ռեալական ուսումնարանի տարածքում ծնունդ առավ հայ նշանավոր կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերան: Այն նվիրված է Արցախի և Հայաստանի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին, Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին և Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին»,- ասաց նախագծի հեղինակ, գեղարվեստակամ ղեկավար Սարինե Ավթանդիլյանը:

Նրա խոսքով` այս օպերայի ներկայացումը բացառիկ իրողություն է հայ իրականությունում: Այն առիթ էր Շուշիում համախմբելու բազմաթիվ ունկնդիրների: Ներկա էին բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր երկրներից: Պրեմիերան իրականացավ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Սեպտեմբերի 9-ին Ալ. Ստեփանյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոնում ևս կկայանա «Սասունցի Դավիթ» օպերայի հայաստանյան առաջնախաղը երաժշտական ներկայացմամբ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում