ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքում է լուրերը, թե իրենց ընտանիքին պատկանող բոլոր բիզնեսները վաճառվում են:
«Ո՞վ է ասում, որ վաճառվում է բոլորը: Ո՞վ է ասում, որ համատարած վաճառք է: Մեկ գազալցակայան է վաճառվել, որն իր հորեղբորն է պատկանել: Կարծում եմ, որ դա նորմալ է, երբ բիզնեսը համարվում է ոչ լավ, վաճառվում է, այլ բիզնեսի մեջ է ներդրվում, ու դրա մեջ զարմանալու բան չկա»,- արձագանքեց Արգամ Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե տրիկոտաժի գործարանն օրինակ չի՞ վաճառվել, Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Տրիկոտաժի գործարանի հետ վաղուց կապ չունենք»:










































