Հնդկաստանի զինված ուժերը երկուշաբթի բարեհաջող փորձարկել են Prithvi II բալիստիկ հրթիռ, որը կարող է միջուկային լիցքը փոխադրել մոտ 350 կմ:
Ինչպես Hindu թերթին հայտնել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների ու մշակումների կազմակերպության աղբյուրը, նման փորձարկումներն անցկացվում են՝ ցուցադրելու Հնդկաստանի՝ ցանկացած իրադարձության արձագանքելու օպերատիվ պատրաստակամությունը:
Արձակումն իրականացվել է արևմտյան Օրիսա նահանգի «Չանդիպուր» զորակայանից:
Հեղուկվառելիքային շարժիչով հրթիռը Հնդկաստանի սպառազինություն է ներմուծվել 2003 թվականին: Այն կարող է կրել 500-1000 կգ կշռող մարտագլխիկ: Հրթիռի վերջին արձակումը կատարվել է այս տարվա օգոստոսին:












































