Քաղաքական որոշում կայացնելու դեպքում Տաջիկստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրման մասնակից: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
«Տաջիկստանը՝ որպես ԵվրԱզԷՍ-ի անդամ, քաղաքական որոշման դեպքում ունի բոլոր հնարավորությունները ապագայում եվրասիակամ ինտեգրման մասնակից դառալու համար»,- ասել է նա:
Նարիշկինի խոսքով՝ եվրասիական իմտեգրման հաջողության կարևորագույն պայմանը այս գործընթացներում հասարակության լայն շերտեր ընդգրկելն է: Այս կապակցությամբ ստեղծվել է «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումը:












































