ԱՄՆ Տեխաս նահանգում «Հարվի» փոթորկի հետևանքով հեղեղվել կամ վնասվել է թունավոր թափոններով 13 օբյեկտ: Աս մասին հաղորդվում է ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով գործակալության կայքում:
«13 օբյեկտ հեղեղվել և/կամ հնարավոր կորուստներ է կրել փոթորկի պատճառով: Այդ օբյեկտներից ստուգվել է միայն երկուսը, և պարզվել է, որ դրանք վթարային մաքրում չեն պահանջում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «թիմերը տեղում են՝ ուսումնասիրելու համար այդ օբյեկտների հնարավոր վնասը, հենց ջրհեղեղի ջուրը նվազի անձնակազմը կկարողանա անվտանգ հասանելիություն ստանալ»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում մոլեգնած «Հարվի» փոթորկի հետևանքով, վերջին տվյալներով, 44 մարդ է զոհվել:










































