Հյուսիսային Կորեան կարող էր նոր՝ թվով վեցերորդ միջուկային փորձարկումն իրականացնել: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի տարծքում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել, ինչը կարող է վկայել ստորգետնյա միջուկային փորձարկման մասին:
Ավելի վաղ հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի իշխանություններն ավարտել են միջուկային փորձարկման պատրաստությունները երկու ստորգետնյա թունելներում երկրի հյուսիսարևելյան Պոնգե-րի պոլիգոնում:
2006 թվականից Հյուսիսային Կորեան 5 միջուկային փորձարկում է իրականցրել՝ 2006, 2009, 2013 թթ. և 2 հատ՝ 2016 թ.:









































