Բրազիլիայի անվտանգության ուժերը թմրավաճառականների դեմ պայքարի շրջանակներում զրահատրանսպորտային միջոցների ու ուղղաթիռների օգնությամբ հսկողության տակ են վերցրել Ռիո դե Ժանեյրոյի 12 հետնախորշեր՝ հաղորդում է BBC-ն:
Հետնախորշերից մեկում, որտեղ ապրում է շուրջ 15 հազար մարդ, բացվել են ոստիկանական բաժանմունքներ: Հանցավորության ու բռնության դեմ պայքարի շրջանակում Ռիո դե Ժանեյրոյում բացվել է 34 նմանատիպ տեղամաս:
Սակայն տեղացիները երբեմն դժգոհում են ոստիկանների կողմից կիրառվող բռնություններից:









































