«Ռոմա»-ի հարձակվող Ֆրանչեսկո Տոտին գնահատել է Իտալիայի չեմպիոն դառնալու իր թիմի հնարավորությունները: Ֆուտբոլիստը գովեստի խոսքեր է հասցեագրել հոլանդացի կիսապաշտպան Քևին Սթրոթմանին, ով «Ռոմա» է տեղափոխվել ամռանը:
«Իտալիայում դեռևս կան թիմեր, որոնք հզոր են «Ռոմա»-ից, սակայն ապագայում մենք կպայքարենք չեմպիոնության համար: Մեր թիմն իր առջև կարևոր խնդիր ունի դրված` վերադառնալ Չեմպիոնների Լիգա:
Ինչ վերաբերում է Սթրոթմանին, ապա մենք չէինք սպասում, որ նա այդքան արագ կհարմարվի թիմում: Քևինի իրավունքների ձեռքբերումը մեծ քայլ էր «Ռոմա»-ի համար»,- Football Italia-ն մեջբերում է Տոտիի խոսքերը:







































