ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանին կոչ է արել հանդես գալ նոր առաջարկներով միջուկային հարցի վերաբերյալ՝ հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
«Այժմ մեզ անհրաժեշտ է, որպեսզի Իրանը ներկայացնի մի շարք առաջարկներ, որոնք աշխարհին ցույց կտան, որ իր ծրագիրը խաղաղ է»,- ասել է Քերին:
Քերիի խոսքերով՝ Իրանը պատշաճ կերպով չի պատասխանել առաջարկին, որը առաջ է քաշել «վեցյակը» Ալմաթիում:
Նախօրեին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ արևմտյան երկրները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ իրանական միջուկային խնդրի կարգավորման նոր առաջարկով:







































