Երկու միլիոն չինացի պետծառայողներ զբաղվում են համացանցում քաղաքացիների գործունեության մոնիթորինգով և հայտնի սոցցանցերի ու միկրոբլոգների միջոցով հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ: Այս մասին հայտնում է Beijing News պարբերականը:
Չինական համացանցային հասարակությունն ամենամեծն է աշխարհում, նրանում հաշվվում է ավելի քան 500 մլն օգտատեր, ովքեր կանոնավոր կերպով շփվում են սոցցանցերով և միկրոբլոգներ վարում և պետությունը հաճախ քննադատության ենթարկում:
Վախենալով քաղաքական և սոցիալական հուզումներից՝ Չինաստանի իշխանությունները ջանում են կոշտ վերահսկողություն սահմանել համացանցի վրա: Չնայած կիբերոստիկանության նման մեծ թվով աշխատակիցներին՝ անցանկալի գրառումները կամ մեկնաբանությունները ոչ միշտ է հաջողվում կանխել:
Այս ամիս երկրի Գերագույն դատարանի կայացրած որոշմամբ՝զրպարտող տեղեկությունների տարածման համար նախատեսվում է 3 տարվա ազատազրկում:











































