ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները Սան Ֆրանցիսկոյում հրշեջներին թույլ չեն տվել մտնել դիվանագիտական առաքելության տարածք:
Ուրբաթ կեսօրին մոտակա տների բնակիչների ուշադրությունն է գրավել սև ծխի խիտ քուլաները: Կանչով ժամանած հրշեջներին դիմավորել է դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկը, որը հրաժարվել է հրշեջներին թույլ տալ մուտք գործել հյուպատոսության տարածք:
Նրանց զրույցին ներկա АР գործակալության թղթակիցը հաղորդում է, որ դիվանագետը ծխի քուլաները բացատրել է նրանով, որ Գլխավոր հյուպատոսության աշխատակիցները «անպետք իրերն են վառում բուխարիում»:
Սան Ֆրանցիսկոյի հրշեջ ծառայության մամլո քարտուղարը հայտնել է, որ ուրբաթ կեսօրին տեղի բնակիչներից զանգ են ստացել, և ստուգման համար դեպքի վայր է ուղարկվել հրդեհաշիջման հաշվարկ:









































