Պաղեստինցիների կողմից Իսրայելը որպես հրեական պետություն ճանաչելը հանդիսանում է խաղաղ համաձայնության հասնելու հիմնական պայման: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապես Բենիամին Նեթանյահուին:
«Պաղեստինցիները պետք է հրաժարվեն ազգային պետության՝ հրեական ժողովրդի իրավունքները չճանաչելու գաղափարից»: Նրա խոսքով՝ «դա բանակցությունների ընթացքում խաղաղ համաձայնության հասնելու անհրաժեշտ պայման է»:
Վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը բանակցությունների արդյունքում «ցանկանում է հասնել իսկական խաղաղության և անվտանգության»: «Դա Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացու ձգտումն է»,- նշել է նա:
«Պաղեստինցիներն ասում են, որ հակամարտության պատճառը տարածքի բռնազավթումն է: Իսկ ես կարծում եմ, որ այն սկսվել է դեռևս 1921-ին՝ այն օրը, երբ արաբները հարձակվեցին Յաֆայում գտնվող հրեա հայրենադարձների տների վրա»,- ասել է Նեթանյահուն:









































