Իսլամական հեղափոխության պահակախմբի անդամներին արգելել են օգտվել Facebook-ից ու այլ սոցիալական ցանցերից: Դա արվել է անվտանգության նկատառումներով: Այս մասին փոխանցում է BBC-ն:
«Կանուն» (Օրենք) թերթին տված հարցազրույցում բրիգադի գեներալ Մուհամմադ Ալի Ասուդին ասել է, որ պահակախումբն ակտիվ դեր է խաղում համացանցում, սակայն չի կարող սոցիալական ցանցեր դուրս գալ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իսլամական հեղափոխության պահակախումբը իրանական էլիտար ռազմա-քաղաքական միավորում է, որը հանդիսանում Իրանի ԶՈւ մաս:







































