Facebook-ն իր միլիոնավոր օգտատերերին արդեն հարազատ ու մտերիմ է դարձել, իսկ նրա էջերի դիտումը դարձել է պարտադիր ամենօրյա գործողություն, ինչպես ատամներ լվանալը: Այդ պատճառով այն լուրերը, որոնք կապված են այդ սոցիալական ցանցի հետ, միշտ լուրջ իրարանցում են առաջացնում: Օրեր առաջ Facebook-ը սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ ծանոթությունների կայքի գովազդում տեղադրել էր մահացած աղջկա լուսանկար:
Ռետա Պարսոնսի պատմությունը շատ տխուր է: Նա բռնության էր ենթարկվել և դրա հետևանքով արժանացել էր հասակակիցների ծաղրանքին: Ապրիլին Ռետան ինքնասպան էր եղել: Աղջկա հայրը նկատել է Ռետայի լուսանկարով գովազդը և շատ է վրդովվել: Facebook-ը ջնջել է գովազդը և ներողություն խնդրել աղջկա հարազատներից:
Ներկայացնում ենք Facebook-ի մի քանի անհաջողությունները.
1. Ծխելու խառնուրդներ

Վերջերս Facebook-ի գովազդային հատվածում հայտնվել էր «ծխելու միքսերի» գովազդ: Վրդովված օգտատերերն իրենց դժգոհությունն էին արտահայտել: Սոցիալական կայքի ղեկավարությունը հայտարարել են, որ այդ գովազդը կաքում տեխնիկական սխալի պատճառով է հայտնվել, ու ջնջել են այն:
2. Փախուստ գործած օգտատերեր

Էդվարդ Սնոուդենը լուրջ խնդիրներ առաջացրեց Facebook-ի համար: ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը տեղեկություններ էր տարածել այն մասին, թե ինչպես են ԱՄՆ-ի հատուկ ծառայութունները հետևում իրենց քաղաքացիներին էլեկտրոնային կայքերի միջոցով: Դրանից հետո 11 մլն օգտատերեր ջնջել են Facebook-ի իրենց օգտահաշիվները:
3. Կոտրված Ցուկերբերգ

Պաղեստինցի Հալիլ Շրիտեխը Facebook-ում կոտրել էր Մարկ Ցուկերբերգի էջը և այնտեղ իր հայտարարությունն էր տեղադրել: Նա այդ քայլին դիմել էր, որպեսզի ցույց տա սոցիալական ցանցի թերությունները: Այդ սխալի հետևանքով հնարավոր էր հրապարակումներ թողնել ցանկացած օգտատիրոջ պատին, եթե նույնիսկ էջի տերը սահմանափակել էր դրա իրավունքն ունեցողների ցուցակը:
4. Անհաջող IPO

Անցած տարի բորսայում Facebook-ի բաժնետոմսերի տեղադրումը մեծ սկանդալ էր առաջացրել: IPO-ի դուրս գալուց մի քանի օր առաջ Facebook-ի ղեկավարությունը որոշել էր բարձրացնել բաժնետոմսերի արժեքի սահմանը մինչև 38 դոլար: Ներդրողներն անպատրաստ էին գնել արժեթղթերը նման բարձր գնով: Իսկ երբ բաժնետոմսերը սկսել էին աճ չգրանցել, շատ սեփականատերեր ուղղակի դրանցից ազատվել էին: Արդյունքում, վաճառքի երկրորդ օրը աժեթղթերի արժեքը հասել էր 34, իսկ երրորդ օրը 31 դոլարի, իսկ ընկերությունն ինքը էժանացել էր 20 մլրդ դոլարով:
5. HTC First с Facebook Home հեռախոսների ձախողումը

Այս տարվա ապրիլին Facebook-ն Android-ի համար Facebook Home կարգավորիչն է թողարկել, որով աշխատող առաջին հեռախոսը դարձել է HTC First-ը: Էկրանի վրա միանգամից Facebook-ժապավենն է հայտնվել: Ենթադրվում էր, որ այս հեռախոսը սոցցանցի երկրպագուների մոտ մեծ հետաքրքրություն կառաջացնի, սակայն HTC First-ը շատ վատ է վաճառվել: Facebook-ը HTC-ին խոստացել էր, որ հեռախոսը յուրահատուկ կլինի, սակայն նույն շաբաթում Facebook Home-ը հայտնվել էր Google Play-ի վրա: Մեկ ամսվա ընթացքում ընդամենը 10 հազար հեռախոսներ էին վաճառվել: AT&T օպերատորը ստիպված էր այս մոդելի գինը 100 դոլարից նվազեցնել մինչև 1 դոլարի: Բայց վաճառքի պլանն այդպես էլ չհաջողվեց իրականացնել:












































