Ավստրալիայում մեկնարկել է World Solar Challenge-ը, որին մասնակցում են միայն արևային մարտկոցներ ունեցող ավտոմեքենաներ, հաղորդում է BBC-ն:
20 երկրների թեկնածուներ, այդ թվում Ճապոնիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները, պետք է հաղթահարեն 3000 կմ: Մայրուղու մեծ մասն անցնում է անապատի միջով:
Մրցարշավը կավարտվի հինգշաբթի: World Solar Challenge մրցույթն անցկացվում է ամեն տարի և դրան մասնակցում են արևային մարտկոցներ ունեցող ավտոմեքենաների տարբեր տեսակներ:











































