Մանչեսթերյան երկու ակումբները` «Սիթի»-ն ու «Յունայթեդ»-ը հավակնում են հոլանդական ՊՍՎ-ի երիտասարդ տաղանդ Զակարիա Բակալիի տրանսֆերը գնելուն:
Այս մրցաշրջանում 17-ամյա Բակալին արագ տեմպերով ներգրավվեց հոլանդական ակումբի հիմնական կազմում ու արդեն հասցրել է դառնալ 4 գոլի հեղինակ: Մասնագետները Բակալիին անվանում են «Նոր Էդեն Ազար»:
Մինչև չափահաս դառնալը Բակալին չի կարող պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել ՊՍՎ-ի հետ, քանի որ Հոլանդիայի օրենսդրությունը արգելում է դա:
Ու չնայած ՊՍՎ-ն արդեն իսկ սկսել է բանակցությունները եռամյա պայմանագրի կնքման համար, անգլիական հսկաները հույս ունեն ձեռք գցել եվրոպական ֆուտբոլի «ամենահամեղ պատառներից» մեկին:







































