Իտալացի դիզայներ Ֆաբիո Մալինասը կասկածի տակ է դրել մթերքները լավ պահպանելու համար սառեցման հայտնի մեթոդը և մշակել է OLTU սարքավորումը, որն իրենից սառնարան և մթերքների լավագույն պահպանման համար պահարան է ներկայացնում:
Այս սարքավորման մեջ սառեցնող մասը միայն կեսն է զբաղեցնում. այնտեղ պահպանվում են մսեղենը, կաթնամթերքը, ինչպես նաև սառնություն պահանջող այլ մթերքներ: Բանջարեղենի, մրգերի և կանաչեղենի համար նախատեսված են վերևի դարակները, որտեղ սենյակային ջերմաստիճան է պահպանվում, ինչպես նաև օպտիմալ խոնավություն: OLTU-ի յուրաքանչյուր բաժին իր առանձին դուռն ունի:
Առանձին ջերմաստիճանով բաժինների շնորհիվ էականորեն խնայվում է էլեկտրաէներգիան, իսկ մթերքներն ավելի երկար են թարմ մնում, և դրանց հոտերը չեն խառնվում:













































