Գրաենյակային աշխատողները, որոնք քաղցրավենիք և խմորեղեն են բերում իրենց գործընկերների և ղեկավարների համար, ամենայն հավանականությամբ, փորձում են պաշտոնի բարձրացում ստանալ: Ինչպես հաղորդում է kedem.ru-ն, նման եզրահանգման է եկել Whitworths քաղցրավենիքներ արտադրող բրիտանական ընկերությունը, որը հարցում է անցկացրել 2000 մարդու շրջանում:
Գրասենյակային աշխատողների ¼-ը խոստովանել են, որ քաղցրավենիք հյուրասիրելու միջոցով փորձում են ընկերներ ձեռք բերել բարձր պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Նրանք խոստովանել են, որ ամսական գոնե մեկ անգամ թխվածք կամ տորթ են բերում աշխատավայր:
Հարցվածների 1/5-ը խոստովանել են, որ թխվածք գնում են խանութից, սակայն ներկայացնում են այնպես իբր իրենք են թխել: Տղամարդկանց ¼-ը և կանանց 15 %-ը խոստովանել են, որ աշխատավայր քաղցրավենիք բերում են պաշտոնի բարձրացում ստանալու համար:







































