Նոբելյան մրցանակի դափնեկիրները գերբնակեցվածությունը, շրջակա միջավայրի կործանումը և միջուկային պատերազմի հնարավորությունն անվանել են մարդկության գլխավոր սպառնալիքներ՝ հաղորդվում է Times Higher Education ամսագրի հարցման արդյունքներով։
Իրենց կարծիքն են արտահայտել Նոբելյան մրցանակի 50 դափնեկիրներ։ Նրանց 34 տոկոսը գլխավոր սպառնալիք է անվանել Երկրի բնակչության աճն ու շրջակա միջավայրի կործանումը, 23 տոկոսը՝ միջուկային պատերազմի հնարավորությունը։
Մի շարք գիտնականներ մտավախություն ունեն ահաբեկչության հարցում (6 տոկոս), ևս 6 տոկոսը վախենում է անհամապատասխան առաջնորդներից։
Մարդկության գլխավոր սպառնալիքների ցուցակի վերջում են հայտնվել թմրանյութերն ու Facebook սոցցանցը (4 տոկոս)։









































