Իրաքում դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 երեխա է զոհվել: Այս մասին հաղորդում է տեղի մամուլը:
Ըստ տեղեկության`ահաբեկչությունը տեղի է ունեցել երկրի հյուսիսում`Սիրիայի հետ սահմանից ոչ շատ հեռու:
Դպրոցը գտնվում էր Քաբաթ գյուղում, որտեղ բնակվում են թուրքմենական ծագում ունեցող շիաներ:
Նախօրեին Իրաքում մի շարք պայթյունների հետևանքով 73 մարդ է զոհվել:











































