Fox News-ի հաղորդմամբ՝ Կենտուկի նահանգի Ֆորտ Քեմփբլ ռազմաբազայից 1 մլն դոլարի ռազմական նշանակության տեխնիկա է գողացվել, որն այնուհետև eBay առցանց առևտրային հարթակի միջոցով իրացվել է սև շուկայում։
Նշվում է, որ վերավաճառված սպառազինության (հրացաններ, զրահակայուն բաճկոններ, սաղավարտեր և այլն) գնորդները եղել են Ռուսաստանից, Չինաստանից, Մեքսիկայից, Հոնկոնգից, Ղազախստանից և Ուկրաինայից։ Սխեման գործել է 2013-16թթ։
Հանցավոր գործունեության մեջ ներգրավված 6 զինծառայողները համապատասխան ցուցմունքներ են տվել։











































