

66-ամյա Առնոլդ Շվարցենեգերը, որը դեռևս պաշտոնապես չի բաժանվել կնոջից`57-ամյա Մարիա Շրայվերից, հանդիպում է Հիզեր Միլիգանի հետ: Շվարցենեգերը և Միլիգանը չեն մեկնաբանում իրենց մտերիմ հարաբերությունների շուրջ պտտվող շշուկները:

73-ամյա Ալ Պաչինոն, որը երբեք ամուսնացած չի եղել, սիրավեպ է սկսել 40-ամյա արգենտինացի դերասանուհի Լուսիա Սոլայի հետ: Նրանք հաճախ են միմյանց ձեռք բռնած հայտնվում այս կամ այն բարձրաշխարհիկ միջոցառմանը:


23-ամյա Քրիսթեն Սթյուարթից բաժանվելուց հետո 27-ամյա Ռոբերթ Պատինսոնը ևս մեկ այլ սիրեցյալ է գտել: Աղջկա անունը դեռևս հայտնի չէ, սակայն նա սևահեր է և դերասանի հետ հաճախ է գնում ֆիթնեսի: Նրանք ծանոթացել են Mission: Blacklist թրեյլերի նկարահանումների ժամանակ:

Դերասան Լիամ Հեմսֆորթը հանդիպում է մեքսիկացի 23-ամյա մոդել և դերասանուհի Էյսա Գոնսալեսի հետ: Նրանց հարաբերությունների մասին հայտնի է դարձել դերասանի և 20-ամյա երգչոհի Մայլի Սայրուսի բաժանման մասին հայտարարվելուց մեկ օր անց:
Այս մասին գրում է Eg.ru կայքը:









































