Պեկինի մրցաշարի եզրափակիչում հանդիպել էին աշխարհի ներկայիս լավագույն երկու թենիսիստները` սերբ Նովակ Ջակովիչն ու իսպանացի Ռաֆայել Նադալը:
Մրցակցությունը տևել է 1 ժամ և 28 րոպե: Այն ավարտվել է 6:3, 6:4 հաշվով` հօգուտ սերբ թենիսիստի:
Նշենք, որ սա Ջոկովիչի և Նադալի 38-րդ հանդիպումն էր: Մինչ այժմ նրանց խաղերի ընդհանուր հաշիվը 22:15 էր` հօգուտ իսպանացի թենիսիստի:






































