Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության աճի կարևորագույն աղբյուր և անհրաժեշտ հնարավորությունն ունի` նպաստելու նրա վերականգնմանը: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն՝ ելույթ ունենալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի մասնակիցների առաջ:
Յուդհոյոնոն նշել է, որ 2013 թ. համաշխարհային տնտեսությունը ցուցադրել է ոչ միանշանակ տնտեսական աճի տեմպեր:
Ինդոնեզիայի ղեկավարն իր տեսակետն է հայտնել տարածաշրջանում մինչև 2020 թ. ազատ առևտրի համակարգի ստեղծման ու նորարարական գործունեության վերաբերյալ:
Նա նշել է որ տարածաշրջանը դեռ պետք է մի շարք մարտահրավերներ հաղթահարի, այդ թվում` երկրի բնակչության աճը:












































