Saturday, 06 06 2026
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

1in.am-ը` հայկական Facebook-ի ամենահայտնի և ակտիվ էջ

Օրեր առաջ Ֆեյսբուքում հայկական ամենամեծ էջերից մեկի` «Yerevan»-ի կողմից այդ սոցիալական ցանցում սկսվել է հարցում` «Ո՞րն է ֆեյսբուքի ամենաակտիվ ու ամենահայտնի հայկական էջը»։ Դրան մինչ այժմ մասնակցել է մոտ երկու հազար հոգի: Ընդ որում, յուրաքանչյուրը հնարավորություն ունի քվեարկել մեկից ավելի էջի օգտին, ինչպես նաև ավելացնել իր նախըտրած էջերը, որոնք դեռ առկա չեն ցանկում:

Քվեարկությանը մասնակցող մոտ հարյուր հայկական էջերից ամենամեծ թվով ձայները հավաքել է «1in.am Armenian News & Analyses» էջը` մոտ 500 ձայն: Երկրորդ տեղում է «News.am»-ը (մոտ 400 ձայն) և «ես նեռվային եմ»-ը  (մոտ 230 ձայն):

Նշենք, որ մեր էջը իսկապես ամենաշատ անդամներ ունեցող էջերից է Ֆեյսբուքում. այս պահի դրությամբ 13,300-ից ավելի: Համեմատության համար նշենք, որ այսպես կոչված Like-երի թվաքանակով երկրորդ տեղում գտնվող լրատվական կայքի էջը հունիսի երեքի դրությամբ ունի մոտ 7700 անդամ, երրորդ տեղում գտնվողը` մոտ 6400:

Բացի դրանից, մենք իսկապես ամենաակտիվներից մեկն ենք: Ողջ օրվա ընթացքում 5-6 րոպե միջակայքով մեր ամենահետաքրքիր ու ուշագրավ լուրերն ու հոդվածները տեղադրվում են Ֆեյսբուքյան էջում, ինչի շնորհիվ հազարավոր մարդիկ հնարավորություն են ստանում իրենց հիմնական ֆեյսբուքյան լրահոսից տեղեկանալ այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում և դրանից դուրս, թողնել մեկնաբանություններ, մասնակցել ամենատարբեր թեմաներով քննարկումներին, ինչպես նաև «կիսվել» ընկերների հետ:

Հենց այս հանգամանքով է պայմանավորված մեր կայքի այցելությունների այդչափ արագ աճը, ինչը շատերի համար զարմանալի և արտասովոր կարող է դիտվել: Այսպես, եթե մեր գործունեության առաջին իսկ ամսում` 2010 թ. նոյեմբերին, հնարավոր եղավ ապահովել շուրջ 60,000 այցելություն, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը կրկնապատկվեց` 120,000: Արդեն գարնանը` մարտ ամսին, 1in.am-ը ուներ 423,000 ամսական այցելություններ, իսկ մայիս ամսին` 465,000: Հիշյալ ցուցանիշով մենք 5-րդն էինք ամբողջ ԱրմՆեթ-ում և 4-րդը` միայն հայաստանյան այցելությունների հաշվարկով (բոլոր տվյալները` ըստ circle.am-ի): Վստահաբար, առաջիկայում այս ցուցանիշը միտում ունի է՛լ ավելի բարելավվելու:

Ավելացնենք նաև, որ բացի հիմնական էջից, գործում է նաև ռուսերեն բաժնի էջը` 1in.am Первый Армянский Информационный: Դրան ներկայումս միացել են ավելի քան 1100 օգտատեր:

Օգտագործելով այս առիթը, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր 13,300-ից ավելի հետևորդներին Ֆեյսբուքում, ինչպես նաև բոլոր մյուս ընթերցողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում