Նկարահանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գտնվելու ենթադրյալ վայրը։ ТСН հեռուստաալիքի լրագրողները դրոնի օգնությամբ նկարահանել են Ուկրաինայից փախուստի դիմած ու Ռուսաստանում ապաստանած Յանուկովիչի ենթադրյալ առանձնատունը, որը գտնվում է Մոսկվայի մարզի Օդինցովսկի շրջանում։
Տարածքում, որը կողմնակի աչքերից պաշտպանված է ցանկապատով, գտնվում են մի քանի շինություններ, իսկ առանձնատունը քողարկված է բարձր սոճիների հետևում։
https://www.facebook.com/tsn.ua/videos/1742918119099955/








































