Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է մնացել Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Լևանտե»-ի դեմ հանդիպման վերջնամասում իր սաների ցուցադրած խաղից:
«Կարծում եմ` մենք կարևորագույն հաղթանակ տարանք, քանի որ խաղը շատ բարդ ընթացք ունեցավ: Չհանձնվեցինք մինչև վերջին վայրկյանները: Մենք արժանի էինք հաղթանակի, սակայն չեմ կարող ասել, թե դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցինք: Պետք է բարելավենք մեր խաղը:
Ինչ վերաբերում է մրցակցի խփած գոլերին, ապա մենք նվիրեցինք նրանց այդ պահերը»,- Goal. com-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:








































