Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է, որ Թուրքիան «բարձր գին կվճարի ահաբեկիչների աջակցության համար»: Այդ մասին հաղորդել է Al Arabiya-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիան նաև կվճարի ահաբեկիչներին իր սահմանների ներսում աջակցելու համար:
Ասադը հիշել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին՝ նրան անվանելով «ֆանատիկոս»:
«Հնարավոր չէ ահաբեկչությունը գրպանը դնել և այն օգտագործել որպես տնային կենդանի: Ահաբեկչությունը կարիճ է, որը կխայթի իր տիրոջը առանց վարանելու, առաջին իսկ առիթի դեպքում»,- ասել է Ասադը:











































