Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից անցնում է ուժեղացված ծառայության։ Այս կապակցությամբ օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող սպայական վաշտի շարային ստուգատես։
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը ստուգել են անձնակազմի համազգեստը, ծառայության համար անհրաժեշտ պարագաները, տեսախցիկները, մեքենաների սարքինությունը։
Կատարվել են վերջին ճշտումները, տրվել են համապատասխան ցուցումներ։












































