Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին վերընտրվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ շաբաթ ճրը տեղի ոընեցած կուսակցության ժողովի ժամանակ՝ հաղորդում է RIA Novosti-ին:
Բացի դրանից, ժողովը հաստատել է քաղխորհուրդը և նրա նախագահին: Նա դարձել է խորհրդարանի նախկին խոսնակ, խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բակրաձեն, որն առաջադրվել է որպես կուսակցության նախագահի թեկնածու:
Քաղխորհրդի միաձայն որոշմամբ կուսակցության գլխավոր քարտուղար է ընտրվել ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, որը ներկայումս նախնական կալանքի տակ է գտնվում կեղծ աշխատատեղերի վերաբերյալ գործի շրջանակներում:








































