Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պաշտպաններից մեկը՝ պրոֆեսոր Ֆրանկո Կոպին, հայտարարել է հաջորդ շաբաթ իր հաճախորդին սոցիալական ծառայություններին հանձնելու պաշտոնական միջնորդութամբ հանդես գալու մտադրութւան մասին:
Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանը օգոստոսի 1-ին անփոփոխ է թողել ավելի վաղ վերաքննիչ դատարանի կողմից Բեռլուսկոնիի դեմ կայացրած վճիռը: Նախկին վարչապետը ֆինանսական խարդախությունների մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Ընդ որում, 2006թ. համաներման օրենքի համաձայն՝ նրա ազատազրկման ժամկետը կրճատվել է մինչև 1 տարի:
Գերագույն դատարանը Վերաքննիչ դատարանի քննարկմանն է վերադարձրել Բեռլուսկոնիին հինգ տարի ժամկետով ցանկացած պետական պաշտոններից զրկելու որոշումը:
77 տարեկան Բեռլուսկոնին պատիժը անազատության մեջ չի անցկացնի՝ հաշվի առնելով նրա տարիքը: Դատարանի որոշման համաձայն՝ նա կենթարկվի տնային կալանքի կամ հասարակական աշխատանքի:










































