Օգոստոսի 30-ին Սաուդյան Արաբիայում սկսվում է ամենամյա ուխտագնացությունը (հաջ)։ Ողջ աշխարհից Սաուդյան Արաբիա է ժամանել ավելի քան 1.8 մլն մարդ։
Նախատեսվում է ավելի քան 2 մլն ուխտավորի ժամանում, ներառյալ 1.73 միլիոնը՝ արտերկրից, հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մանսուր ալ-Թուրքին։ Սպասվում է, որ այս տարի ուխտավորների թիվը կգերազանցի անցած տարվա ցուցանիշը, երբ հաջին մասնակցել էր 1.86 մլն մուսուլման։ Այս մասին հայտնում է Deutshe Welle-ն։
Հաջի մեկնարկից առաջ երկրում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ Բացի այդ, Մեքքայում, Մեդինում և այլ սրբազան քաղաքներում տեղակայվել են «Կարմիր մահիկի» ավելի քան 2000 ներկայացուցիչներ՝ ուխտավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար։









































