Հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթն իր կայքում հրապարակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից մի քանի լուսանկար, որոնցում նա հետևում է բալիստիկ հրթիռի արձակմանը։

Նրա հետ գործողությանը հետևում են երկրի ռազմական շրջանակների ներկայացուցիչները։

Այսօր ավելի վաղ ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել էր հյուսիսկորեական հրթիռային վերջին փորձարկումները և դրանք սպառնալիք ճանաչել աշխարհի բոլոր երկրների համար։

Կիմ Չեն Ինն արձակումն անվանել էր ամերիկյան խաղաղօվկիանոսյան Գուամ կղզուն հարվածելու նախաբան։







































