55-ամյա Մադոննան դարձել է Harper’s Bazaar ամսագրի նոր համարի գլխավոր հերոսուհին: Երգչուհին զարդարել է ամսագրի նոյեմբերյան համարի շապիկը, ինչպես նաև դրա էջերին հայտնվել շքեղ հագուստներով՝ ցուցադրելով իր գեղեցիկ կազմվածքը: Հիասքանչ լուսանկարների հեղինակն է ամերիկացի լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնը: Երգչուհին կրում էր ցանցավոր զուգագուլպաներ և դեկորատիվ դիմակ:
Ամսագրին տված հարցազրույցում Մադոննան պատմել է, թե ինչպես է հիասթափվել մարդկանցից իր առաջին որդուն՝ Դևիդին որդեգրելիս:
«Ես նույնիսկ չէի կարող մտածել, որ դժբախտ երեխային որդեգրելը մամուլում այդքան քննարկումների առարկա կդառնա: Ինձ մեղադրեցին երեխաների առևանգման, վաճառքի, իմ աստղային կարգավիճակը օգտագործելով՝ օրենքը խախտելու փորձի մեջ: Ինձ իսկական հանցագործ դարձրին: Ես կարող եմ հասկանալ, երբ մարդիկ ինձ քննադատում են բեմում ինչ-ինչ տեսարաններ ցուցադրելու կամ Բրիթնի Սփիրսի հետ համբուրվելու համար: Սակայն ես մտածել չէի կարող, որ երեխայի կյանքը փրկելու ցանկությունը հանցագործություն կհամարվի»,- ասել է երգչուհին:
.jpg)
.jpg)









































