«Հարվի փոթորկի» պատճառով հեղեղումների թիրախում հայտնված Տեխասի Բրազորիա շրջանում ամբարտակ է փլուզվել։ Աս մասին հայտնում են շրջանային իշխանությունները Twitter-ում։
Թե կոնկրետ որքան մարդ է գտնվում հնարավոր հեղեղման գոտում, չի հստակեցվում։ Ընդհանուր առմամբ այդ շրջանում, որը գտնվում է Մեքսիկական ծոցի ափին, ապրում է ավելի քան 300 հազար մարդ։
Հեղեղման հնարավոր գոտուց հեռանալու իշխանությունների ուղերձն արդեն իր թվիթերյան էջում մեջբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հարվին» ամենակործանարար փոթորիկն է դարձել ԱՄՆ տարածքում վերջին 12 տարում՝ 2005 թվականին երկրին պատուհասած «Կատրինա» փոթորկից հետո, որը Նոր Օռլեանի հեղեղման պատճառ էր դարձել։









































































