Լոնդոնի «Տոտենհեմ»-ի նախկին ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը կցանկանար մնալ Մադրիդում մինչև իր ֆուտբոլային կարիերայի ավարտը: Լուկա Մոդրիչն «արքայական ակումբ»-ին է միացել 2012 թվականին, նրա տրանսֆերի դիմաց 33 մլն ֆունտ է վճարվել:
«Վստահ եմ, որ կյանքիս լավագույն մասը «Ռեալ»-ում անցկացրած տարիներն են: Առաջիկա 4 տարիների ընթացքում կշարունակեմ ելույթներս «արքայական ակումբ»-ում: Այս մեծագույն ակումբի մի մասը լինել` մեծ պատիվ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար:
Ֆուտբոլի աշխարհում դժվար է պահպանել և ցուցադրել լավագույն խաղային որակները 4 տարի անընդմեջ: Սակայն ես կփորձեմ անել դա, քանի որ կցանկանայի ավարտել կարիերաս հենց «Ռեալ»-ում»,- 28-ամյա խորվաթ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sportske Novosti-ն:







































