Երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանը ժամանել է Լոս Անջելես: Նա վերադառնում էր Ֆրանսիայից: Նորաթուխ մայրիկը առաջին անգամ էր լքել փոքրիկ Նորթին՝ Քանյե Ուեսթի հետ փարիզյան Նորաձևության շաբաթին մասնակցելու նպատակով:
Աղբյուրների հաղորդմամբ՝ փոքրիկի հետ առաջին բաժանումը դժվար է եղել աստղի համար, և նա վերադարձի առթիվ իր ուրախությունն է կիսել երկրպագուների հետ՝ Instagram-ում հրապարակելով Նորթ Ուեսթի երկար սպասված երկրորդ լուսանկարը:














































