«Վալյադոլիդ»-ի գլխավոր մարզիչ Խուան Մարտինեսը խոսել է Լա Լիգայի 8-րդ տուրում կայանալիք «Բարսելոնա»-ի դեմ խաղի մասին:
«Չեմ ցանկանում վատատես գտնվել, բայց «Բարսելոնա»-ի դեմ խաղը նույնն է, ինչ վազքը Բոլտի հետևից: Պետք է ընդունել այս մարտահրավերը:
Մենք ձգտելու ենք ցուցադրել մեր անհատականությունը, չնայած, որ դա անելը բարդ է լինելու, քանի որ հակառակորդը պրեսինգի է դիմելու խաղադաշտի ցանկացած հատվածում:
Ինչ վերաբերում է Մեսսիի վնասվածքին, ապա նրանք բազմաթիվ փոխարինողներ ունեն արգենտինացուն»,- հայտարարել է Մարտինեսը:





































