Այս հոլովակը պատրաստվել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Կիոկուշին կարատեն յուրաքանչյուրի կյանքում մեծ ու դրական նշանակություն ունի. ուժեղ անհատականություն ձևավորելուց բացի,այն մարդու մեջ սերմանում է աշխատասիրություն, նպատակասլացություն, պատասխանատվություն, ճշտապահություն և մարդկային այլ բարձր որակներ:
Այս մարտարվեստը կիրառում են բացառապես ինքնապաշտպանական նպատակներով, այլ ոչ թե բռնանալու ու կամք թելադրելու համար: ՈՒրեմն քանի դեռ ունեք մարզվելու հնարավորություն, ընտրե՛ք այս մարտարվեստը, քանի որ միմիայն առողջ մարմնում է լինում առողջ ոգի: