Tuesday, 23 06 2026
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Ամեն ինչ սկսվեց շախմատից. Լիլիթ Մկրտչյան. Սպորտ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Շախմատային Հայաստան»-ի հարցազրույցը շախմատի Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանի հետ: Լիլիթի հետ զրույցի գլխավոր առիթը նրա` վերջերս կայացած ամուսնությունն է գերմանացի գործարար Յոհաննես Շպերի հետ: Եթե չլիներ շախմատը, դժվար թե Յոհաննեսն ու Լիլիթը երբևէ հանդիպեին, և առավել ևս ընտանիք ստեղծելու որոշում կայացնեին: Հարցազրույցին մասնակցում էր նաև Լիլիթի ամուսինը:

 – Լիլիթ, շնորհավորում եմ: Ի՞նչ կպատմես ընտրյալիդ մասին, ո՞վ է նա:

– Ընտրյալս Յոհաննեսն է, գերմանացի, ծնունդով Դիլլինգեն քաղաքից է, այժմ ապրում է Լայպցիգում: Նա մասնագիտությամբ լրագրող է, բայց այժմ ստեղծել է իր բիզնեսը, զբաղվում է դրանով:

Ինչպե՞ս եք ծանոթացել: Շախմատը որեւէ դեր ունե՞ր ձեր շփման մեջ:

 – Մենք սկսել ենք շփվել ինտերնետով, մոտ երկուսուկես տարի առաջ: Ասեմ, որ մեզ մոտ ամեն ինչ սկսվեց հենց շախմատից: Յոհաննեսը զբաղվել է շախմատով պատանեկան տարիներին: 1984-ին եղել է Բավարիայի մինչեւ 16 տարեկան շախմատիստների փոխչեմպիոն: Մեր շփումը սկսվեց նրանից, որ նա ինձ նամակ գրեց, որտեղ ասում էր, որ շատ հավանել է իմ շախմատային խաղը, հաջողություն է մաղթում ինձ մրցաշարերիս ընթացքում:

Իսկ ինչպե՞ս հանդիպեցիք:

– Համացանցով շփվելուց կես տարի անց Յոհաննեսը խնդրեց հանդիպել: Նա եկավ Հայաստան, եւ մենք հանդիպեցինք: Դրանից հետո նա հաճախ սկսեց մեր երկիր գալ, եւ աստիճանաբար մեզ մոտ ամեն ինչ ստացվեց…

Ինչո՞վ գրավեց քեզ Յոհաննեսը:

 – Նա շատ բարի անձնավորություն է: Ունի ներքին հանգստություն, հասկացող է, ընդունում է ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Նա գիտակցում է, որ շախմատային կյանքը այդքան էլ հեշտ չէ` ճամփորդություններ, առաջնություններ… Բայց ամեն ինչ ընդունում եւ հասկանում է: Նա ամեն ինչ անում է, որ աջակցի ինձ այս դժվար բնագավառում:

Այսինքն, նա քո շախմատային կարիերային դրակա՞ն է վերաբերվում:

 – Ամբողջովին դրական: Ամեն ինչ անում է, որ կողքիս լինի, օգնի ինձ:

Երբեւէ իրար հետ շախմատ խաղացե՞լ եք:

– Չենք խաղացել: Նա ուզում է, բայց ես վախենում եմ, որ ինձ կհաղթի (ծիծաղում էԺ.Պ.): Յոհաննեսն իսկապես լավ է շախմատ խաղում: Եղել է, որ շախմատային խնդիրներ ենք լուծել միասին, եւ նա ինձնից շուտ է կռահել լուծումը:

Քեզ ուղեկցո՞ւմ է մրցաշարերին:

– Շուտով Լեհաստանում մրցաշարի եմ մասնակցելու, եւ նա մեկնելու է ինձ հետ: Մինչ այս դեռ այնպիսի մրցաշար չի եղել, որ նրան հաջողվեր ուղեկցել ինձ:

Ի՞նչ լեզվով եք շփվում:

– Անգլերեն: Բայց ես անպայման գերմաներեն եմ սովորելու, Յոհաննեսն էլ` հայերեն: Իր մասնագիտությունից` լրագրությունից, ելնելով` նա շատ հետաքրքրասեր է, ցանկանում է շատ բաների տեղյակ լինել: Յոհաննեսը սիրում է Հայաստանը, մեր առօրյան, մեր սովորույթները: Նա ուզում է նաեւ ռուսերեն սովորել, քանի որ հայերիս համար ռուսերենը նույնպես հաղորդակցման լեզու է: Յոհաննեսը մեծ ցանկություն ունի ամբողջովին ներգրավվել հայկական կյանքի մեջ:

Արդեն ամուսնացել եք եւ այստեղ եք ապրում: Մտքեր կա՞ն Գերմանիա տեղափոխվել:

– Ինչ ամուսնացել ենք, ինձ մոտ անընդհատ մրցաշարեր են լինում: Ամուսնությունից հետո մեկ անգամ գնացել ենք Գերմանիա, այնուհետեւ եկել Հայաստան: Դեռ կոնկրետ չենք որոշել` որտեղ ենք ապրելու: Առայժմ կլինենք ե°ւ Հայաստանում, ե°ւ Գերմանիայում, մինչեւ կկողմնորոշվենք: 

Դու ժամանակին ասել ես, որ կարիերա թե ընտանիք ընտրության մեջ կնախընտրես ընտանիքը: Այժմ նույնպե՞ս այդ կարծիքին ես:

 – Այո’, անշուշտ: Բայց պետք է ասեմ, որ բախտս բերել է ամուսնուս հարցում. նա ինձ այնքան շատ է աջակցում շախմատային գործերում, որ կարծում եմ` կկարողանամ համատեղել ընտանիքս եւ շախմատը:

 – Նաեւ ասել ես, որ եթե չհաջողվի շախմատային կարիերան լիարժեք շարունակել, կզբաղվես լրագրությամբ կամ մարզչությամբ: Այդ մտադրությունը դեռ կա՞:

– Այո: Կցանկանայի լրագրող աշխատել հենց շախմատի ասպարեզում, սիրում եմ մարդկանց հետ շփվել, հետաքրքիր կլիներ վերլուծել, մեկնաբանել շախմատային աշխարհը: Մարզչի աշխատանքը նույնպես գրավիչ է, քանի որ ես շատ եմ սիրում երեխաներին: Ժամանակը ցույց կտա` կզբաղվեմ այս գործերով, թե ոչ:

Փոփոխություններ զգո՞ւմ ես խաղիդ մեջ ամուսնանալուց  հետո:

– Մեր ամուսնությունից հետո մասնակցեցի Եվրոպայի անհատական առաջնությանը, եւ կարողացա բրոնզ նվաճել: Հետո Չինաստանի ակումբային առաջնությունն էր, որը նույնպես հաջող ընթացավ:

Ի՞նչ կպատմես Բելգրադի Եվրոպայի անհատական առաջնությունից: Ինչպիսի՞ն էին զգացողություններդ, երբ բրոնզե մեդալակիր դարձար:

– Անկեղծ ասած, տպավորություններս արդեն մի քիչ հանդարտվել են, բայց, իհարկե, շատ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա: Եվրոպայի առաջնությունը տարվա ամենակարևոր մրցաշարերից է, որովհետեւ միակն է, որտեղ խաղարկվում են աշխարհի առաջնության ուղեգրերը: Յուրաքանչյուրը ցանկանում է բարձր արդյունք ցույց տալ այդպիսի կարևորություն ունեցող մրցաշարում: Երջանիկ եմ, որ նվաճեցի մեդալ եւ մյուս տարվա աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր:

Չինաստանի ակումբային առաջնությունն ինչպե՞ս անցավ:

– Ամեն տարի ինձ հրավիրում են, ես էլ մեկնում եմ այդ առաջնությանը: Դժվարին մրցաշար է, չինուհիների հետ էլ հեշտ չէ մրցակցելը: Այնտեղ կան Ա եւ Բ լիգաներ: Անցյալ տարի ես մասնակցել էի Ա լիգային, այս տարի` Բ-ին: Ընդհանուր առմամբ հետաքրքիր անցավ. Չինաստանը լրիվ այլ աշխարհ է:

Մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունես:

– Յոհաննեսի հետ կմեկնենք Գերմանիա. որոշել ենք ճամփորդել Գերմանիայով: Հետո կմեկնենք Լեհաստան, որտեղ անցկացվելու է տասը շախմատիստուհիներով շրջանային մրցաշարը: Կվերադառնանք Հայաստան, եւ ես կրկին մրցաշարեր ունեմ. դեռ չասեմ` կոնկրետ ինչ: Մրցաշարերիցս հետո Յոհաննեսը կգա, եւ կորոշենք` որտեղ ենք բնակություն հաստատելու` Հայաստանո±ւմ, թե± Գերմանիայում:

 – Ինչպե՞ս ընդունեցին Յոհաննեսին քո հարազատները, եւ ինչպե՞ս քեզ` Յոհաննեսի ընտանիքը:

– Իմ հարազատները հենց առաջին հայացքից հավանեցին նրան, շատ ջերմ ընդունեցին, ամեն օր մի բարեկամի տուն էինք հրավիրված: Յոհաննեսի հարազատներն ինձ լավ են վերաբերվում, բայց ամեն ինչին ավելի հանգիստ նայեցին: Մենք` հայերս, շատ ավելի ջերմ ենք եւ տաքարյուն այսպիսի հարցերում:

 – Փեսայի հետ ի՞նչ լեզվով են խոսում ձեր տանեցիները:

– Եղբայրս անգլերեն է խոսում, մայրս ժամանակին լավ գերմաներեն է իմացել եւ Յոհաննեսի հետ քիչ-քիչ վերհիշում է լեզուն, իսկ հորս համար ես եմ թարգմանում:

Յոհաննես, այժմ քեզ հարց ունեմ: Դու ինչոր բան գիտեի՞ր Հայաստանի շախմատի մասին մինչեւ Լիլիթին հանդիպելը

– Ես, բնականաբար, տեղյակ էի հայկական շախմատի հաջողություններին: Գիտեի, որ Հայաստանը դարձել է օլիմպիական չեմպիոն 2006 եւ 2008 թվականներին: Երբ ես շախմատով ավելի լուրջ էի զբաղվում, գիտեի նաեւ Լպուտյանի ազգանունը:

Իսկ Հայաստանի պատմության, մշակույթի մասին լսե՞լ էիր:

– Անկեղծ ասած` ոչ այդքան: Մենք դպրոցում գրեթե ոչինչ չենք լսել Հայաստանի մասին, միակ բանը, որ ես գիտեի` Հայաստանը քրիստոնեկան մշակույթով հնագույն երկիր է: Կարծում եմ` այդպես էլ պետք է լիներ. Գերմանիան այդքան լավ դեր չի խաղացել Հայաստանի պատմության մեջ, շատ հնարավոր է, որ մեր երկիրը որեւէ կերպ ազդել է Թուրքիայի վրա Առաջին համաշխարհային պատերազմում, եւ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Գերմանիայի թույլտվությամբ: Դա մեծ ամոթ է Գերմանիայի համար, եւ քաղաքական նկատառումներով այս բաների մասին դասագրքերում գրված չէր: Լիլիթին ճանաչելուց հետո, մասնավորապես, երբ մենք միասին գնացինք Ծիծեռնակաբերդ, ես սկսեցի հետաքրքրվել Հայաստանի պատմությամբ: Եվ շատ զարմացած էի, որ, համաշխարհային պատմությամբ հետաքրքրվելով, քիչ բան եմ իմացել հայերի հարուստ պատմությունից, ինչը գիտակցելը, իմ կարծիքով,  շատ կարեւոր է: 

Լիլիթ, հնարավո՞ր է, որ ձեր երեխաներին կրկնակի ազգանուն տաք:

 – Ճիշտն ասած` ես երկու ազգանվան կողմնակից եմ: Յոհաննեսն էլ դեմ չի լինի դրան:

 – Եվ վերջին հարցը: Լիլի°թ, քեզ պատկերացնո՞ւմ ես Գերմանիայում ապրելիս:

– Այնտեղ ամենուր մաքուր է, ամեն քայլափոխին կանաչ այգիներ կան, ինչն ինձ շատ է դուր գալիս: Լայպցիգում շատ հանգիստ է կյանքը: Բայց Յոհաննեսն էլ ասում է, որ մեզ մոտ` Հայաստանում է խաղաղ: Ու ասեմ, որ ամուսինս Հայաստանում ապրելու կողմնակից է: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում