Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանի հրավիրած մամուլի ասուլիսին, որի թեման էր «Ծառայության ընթացիկ գործունեությունը և հետագա ծրագրերը», ծառայության պետը պատասխանեց լրագրողների մի շարք հարցերի։
Անդրադառնալով ԳՈՒՄ-ի շուկային կից գործող մսի տաղավարների գործունեության դադարեցմանը և այն բանին, որ վաճառողները բողոքում են, թե կասեցումը եղել է չհիմնավորված, և իրենց մոտ մնացած մսի պաշարները այդպես էլ չեն վաճառվել՝ Գ. Գրիգորյանը պատասխանեց. «ԳՈՒՄ-ին հարակից տարածքում կրպակների գործունեության կասեցումը միանշանակորեն եղել է օրենքի սահմաններում։ Խախտվել են սանիտարահիգիենիկ մի շարք կանոններ, սննդի անվտանգության մասին օրենքի մի շարք դրույթներ։ Մենք ժամանակավորապես կասեցրել ենք և տնտեսվարող սուբյեկտներին տվել 7 օր ժամանակ՝ ուղղելու իրենց աշխատանքն ու կրպակները պատշաճ վիճակի բերելու»։