Երևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում օգոստոսի 28-ին հրդեհ է բռնկվել:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Փրկարարները մեկնել են դեպքի վայր: Մանրամասները կտրամադրվեն մի փոքր ուշ:
ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած նոր տվյալներով՝ հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ:








































