Ինչպես հայտնի է, այս տարվա նոյեմբերին ավարտվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունների ժամկետը։ Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ դեռևս հստակ որոշում չկա նրան փոխարինելու կամ վերանշանակելու մասին: Այդուամենայնիվ, արդեն հավանական թեկնածուների անուններ են դրվել շրջանառության մեջ, մասնավորապես` ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանի և նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովհաննիսյանի անունները:
Իշխան Զաքարյանի շրջապատից փաստում են, որ վերջին շրջանում նա բավական անկումային տրամադրության մեջ է: Ինքն էլ հստակ չգիտի իր «գլխի գալիքը»: «Սպասողական վիճակում է»,- ասում են մտերիմները:
Նշենք, որ ըստ օրենքի՝ Սերժ Սարգսյանը պետք է ՎՊ նախագահի թեկնածուին ներկայացնի խորհրդարանին, որը գաղտնի քվեարկությամբ կհաստատի կամ կմերժի այդ թեկնածությունը:
Զաքարյանը ՎՊ նախագահ է 2007 թվականի նոյեմբերից:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի





































