Ես ցանկանում եմ անդրադառնալ կարեկցանքի խնդրին: «Կարեկցանքը» բազմաթիվ դեմքեր ունի: Գոյություն ունեն կարեկցանքի ուժգին, ցասկոտ, մեղմ, խորիմաստ դրսևորումներ: Ահա մի մեջբերում, որը մի անգամ Դալայ Լաման է ասել. «Սերն ու կարեկցանքը անհրաժեշտ բաներ են: Դրանք ճոխություններ չեն: Առանց դրանցմարդկությունը չի կարող գոյություն ունենալ»: Եվ ենթադրում եմ, որ միայն մարդկությունը չէր, որ չէր գոյատևի, նաև այն ամենը ինչ գոյություն ունի մոլորակի վրա,ինչպես մենք այսօր արդեն լսեցինք. անգամ մեծ կատուներն ու պլանկտոնը:
Երկու շաբաթ առաջ ես Հնդկաստանի Բանգալոր քաղաքում էի: Ինձ բախտ էր վիճակվելդաս տալ Բանգալորի ծայրամասում գտնվող հոսպիսում` անհույս հիվանդների հիվանդանոցում: Եվ վաղ առավոտյան գնացի հիվադասենյակ: Այդ հիվանդանոցում 31 տղամարդ ու կին կային, ովքեր մահամերձ էին: Ես մոտեցա մի ծեր կնոջ անկողնուն, ով շատ արագ էր շնչում, թուլակազմ էր, նվաղուն և ակնհայտ երևում էր, որ դրանք իր վերջին րոպեներն էին: Ես նայեցի նրա դեմքին: Նայեցի նաև կողքին նստած նրա որդու դեմքին, իսկ այդ դեմքը վիշտ ու անորոշություն էր արտահայտում:
Եվ ես հնդկական հանճարեղ էպիկական պոեմ-էպոսից` Մահաբհարաթայից, մի հատված մտաբերեցի. «Ո՞րն է աշխարհի ամենազարմանալի բանը, Յուդիստիրա»: Եվ Յուդիստիրան պատասխանեց. «Աշխարհի ամենազարմանալի բանը այն է, որ մեր շուրջ գտնվող մարդիկ կարող են մահանալ, բայց մենք չենք գիտակցում, որ նույնը կարող է նաև մեզ հետ պատահել»: Ես վեր նայեցի: Այդ 31 մահամերձներին խնամում էին երիտասարդ գեղեցիկ կանայք` Բանգալորի գյուղերից: Ես այդ կանանցից մեկի դեմքին նայեցի ու տեսա այն ուժը, որը գլուխ է բարձրացնում, երբ առկա է իրական կարեկցանքի զգացումը: Ես նայեցի նրա ձեռքերին, երբ նա մի ծեր տղամարդու էր լողացնում:
Հայացքս ընկավ մեկ այլ երիտասարդ կնոջ վրա, երբ նա մեկ ուրիշ մահամերձ մարդու դեմքն էր մաքրում: Եվ դա ինձ հիշեցրեց մի բան, ինչին քիչ առաջ ներկա էի: Գրեթե ամեն տարի ինձ հնարավորություն է ընձեռնվում բժիշկներ բերել Հիմալայներ ու Տիբեթյան սարահարթ: Եվ մենք կլինիկաներ ենք բացում նմանատիպ հեռավոր շրջաններում,որտեղ բնավ ոչ մի բժշկական օգնություն չկա:
Ես ճանաչեցի այդ ձեռքերն ու աչքերը. դրանք ինձ նույնպես դիպել էին: Այն ժամանակ էին դրանք դեռ ինձ դիպել: Դրանք ինձ դիպել են 68 տարի շարունակ: Դրանք ինձ դիպել են, երբ ես չորս տարեկան էի և կորցրել էի տեսողությունս ու մասնակի անդամալույծ էի:Եվ ինձ խնամելու համար մի կին տուն բերեցին, ում մայրը ստրուկ էր եղել: Իսկ այդ կինընույնիսկ ամենատարրական կարեկցանքի նշաններ ցույց չէր տալիս: Նա բացառիկ ուժի տեր մարդ էր: Եվ հավատացած եմ, նրա ուժն էր, որ մի տեսակ նշան ու հաստատուն մի բան դարձավ, ինչն էլ ուղեկից եղավ իմ ողջ կյանքի ընթացքում:
Այսպիսով, կարող ենք հարցնել. «Ի՞նչ է իրենից ներկայացնում կարեկցանքի զգացումը»:Այն բազմաթիկ կողմեր ունի: Օրինակ` ուղղակի և ոչ ուղղակի կարեկցանք: Սակայն, նախ և առաջ, կարեկցանքը բաղկացած է տառապանքի էությունը պարզ տեսնելուունակությունից: Դա այն կարողությունն է, որը իրոք նաև թույլ է տալիս գիտակցելու, որ այդ ցավը նաև քոնն է: Բայց դա բավարար չէ, որովհետև կարեկցանքը, որը ակտիվացնում է գլխուղեղի`տեղաշարժվելն ապահովող հատվածը, նշանակում է, որ մենք փորձում ենք, մենք իրականում ձգտում ենք մեզ վրա վերցնել տառապող մարդու տանջանքները: Եվ եթե Աստված տա, կկարողանանք մեղմացնել այն: Սակայն կարեկցանքն ունի մեկ այլ բաղադրիչ ևս, և հենց այդ բաղադրիչն է, որ կարևոր է: Այդ բաղադրիչն այն է, որ մենք չպետք է մեզ կապենք մեր կատարած գործերի հետևանքներին:
Այժմ ես ավելի քան 40 տարի է, ինչ գործ ունեմ մահամերձ մարդկանց հետ: Արդեն 6 տարի է ինձ հնարավորություն է ընձեռնվել գործ ունենալ մահապատժի սպասող մարդկանց հետ քրեակատարողական հիմնարկում (բանտում): Թե՛ սեփական կյանքի փորձից, թե՛ մահամերձ մարդկանց հետ աշխատելուց և թե՛ հանդես գալով որպես խնամակալ, հստակ գիտեմ, որ որևէ կոնկրետ դեպքի հետևանքների հետ կապվածությունը ինձ լիովին անկարող կդարձնի ամբողջովին տեսնելու համընդհանուր աղետը:
Երբ ես աշխատում էի մահապատժի դատապարտվածների հետ, ինձ համար այնքան պարզ էր այն, որ այս սենյակում գտնվողներիցս շատերը, և գրեթե բոլոր տղամարդիկ, ում հետ ես աշխատել եմ, երբեք հնարավորություն չեն ունեցել ջրելու իրենց կարեկցանքի սերմերը: Կարեկցանքի այդ զգացումը իրականում բնորոշ է մարդկային տեսակին: Դա ամեն մարդու էլ բնորոշ է: Բայց որպեսզի կարեկցանքի համար նախապայմաններ առաջանան, առանձնակի պայմաններ են պետք: Որոշակի չափով, ես ունեցել եմ այդ նախապայմանները` ելնելով մանկության տարիներին իմ ունեցած հիվանդությունից: Իվ Էնսլերը, ում դուք հաջորդիվ կլսեք, ունի այն զարմանալինախապայմանը, քանի որ նրա կյանքում էլ տառապանքի շատ ջրեր են հոսել, որոնք նա հաղթահարել է:
Հետաքրքիրն այն է, որ կարեկցանքի զգացումը նաև թշնամիներ ունի, և այդ թշնամիները խղճահարությունը, բարոյական վիրավորանքը, վախը ու նման այլ բաներ են: Եվ դուք գիտեք, մենք մի հասարակություն ունենք, մի երկիր, որը կաթվածահար է լինում վախի զգացումից: Եվ, իհարկե, այդ կաթվածից կարեկցանքի մեր ունակությունները նույնպես կաթվածահար են լինում: Ահաբեկչություն բառը ինքնինհամընդհանուր է: Սարսափի զգացումը, ինքնին համընդհանուր է: Այսպիսով, այլ կերպ ասած, մեր աշխատանքը կարեկցանքի այն ձևին անցնելն է, այն նախատիպային ձևին,որը թափանցում է մեր ողջ աշխարհի հոգին:
Այժմ մենք նյարդաբանությունից գիտենք, որ կարեկցանքը իրարից շատ տարբեր մի քանի որակներ ունի: Օրինակ, այն մարդը, ով կարեկցում է մարդկանց նրանց տառապանքի պահին, ավելի քան որևէ մեկը խորն են զգում այդ ցավը:Այնուամենայնիվ, վերջիններս շատ ավելի շուտ են ուշքի գալիս: Սա կոչվում է դիմադրելու վճռականություն: Մեզանից շատերը մտածում են, թե կարեկցանքը թուլացնում է մեզ, սակայն կարող եմ հստակ ասել, որ ընդհակառակը, այն մեզ ուժ է տալիս:
Կարեկցանքի մասին հետաքրքրական մեկ այլ բան կա` այն իրոք բարելավում է նյարդային համակարգի ինտեգրման գործառույթը: Այն միացնում է մեր ուղեղի բոլոր կետերը: Մյուսը, որը հայտնաբերել են տարբեր հետազոտողներ Էմորիի, Կալիֆորնիայի Դեվիսի համալսարաններում, և այլուր, այն է, որ կարեկցանքը ամրապնդում է մեր իմունային համակարգը: Հեյ, մենք ապրում ենք խիստ վտանգավոր աշխարհում: (Ծիծաղ)Մեզանից շատերը կորցնում են իրենց իրական դեմքը մեր երկրի տոքսիների սոցիալ-հոգեբակական և ֆիզիկական թունավորումներից: Բայց կարեկցանքը, կարեկցանքի փոփոխման գործընթացը, իրականում մոբիլիզացնում է մեր իմունիտետը:
Գիտեք, եթե կարեկցանքն այդքան լավ է անդրադառնում մեզ վրա, ապա ես մի հարց ունեմ: Ինչո՞ւ մենք մեր երեխաներին կարեկցելու ունակություն չենք սովորեցնում:(Ծափահարություններ) Եթե կարեկցանքը այդքան օգտակար է, ապա ինչո՞ւ չենք սովորեցնում մեր բուժաշխատողներին կարեկցել, ինչը կօգնի կատարել վերջիններիս առաքելությունը, այն է`մեղմացնել տառապող մարդու տանջանքները: Եվ եթե կարեկցանքն այդքան օգտակար է մեզ, ապա ինչո՞ւ չենք քվեարկում կարեկցանքից ելնելով: Ինչո՞ւ մենք չենք քվեարկում կառավարության որևէ անդամի օգտինկարեկցանքից ելնելով, որպեսզի ավելի հոգատար երկիր ունենանք:Բուդդայականության մեջ ասվում է. «Դրա համար անհրաժեշտ է ամուր կամք և նուրբ հոգի»: Բարդ իրավիճակներում տոկունությունը պահելու համար ներքին մեծ ուժ է պահանջվում: Եվ հենց դա է ինքնատիրապետման հոգեբանական որակը: