ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ Իսրայել առաջին այցի ընթացքում կքննարկվի այն, որ երկիրն այլևս չի հանդուրժի իր հանդեպ կազմակերպության ներսում կանխակալ վերաբերմունքը՝ հայտարարել է Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ Գուտերեշն Իսրայել և Պաղեստին կատարելիք իր առաջին այցի ընթաքում հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնի երկու կողմերի առաջնորդների հետ։
Հոտովելիի խոսքով՝ եթե ՄԱԿ-ն էապես չփոխի իր վերաբերմունքը, ապա այն կկորցնի և՛ աջակցությունը, և՛ ֆինանսավորումն Իսրայելի կողմից։









































